-
11.01.2015|
20:51
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերը կլուսավորվեն Ֆրանսիայի դրոշի գույներով՝ հաջակցություն Փարիզի Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վրա ահաբեկչական հարձակումից զոհվածների հարազատների, գրում է BBC-ին։
-
11.01.2015|
20:50
ԱՄՆ-ի Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանի գիտնականները ներկայացրել են «տեյքսոբակտին» նոր հակաբիոտիկը, որը ունակ է ոչնչացնելու բակտերիաների լայն հատված, որոնք դիմակայում են այլ տեսակի դեղամիջոցներին: Այդ հակաբիոտիկին սովորելու համար առնվազն մի քանի տասնյակ տարի կպահանջվի:
-
11.01.2015|
20:49
Ֆրանսիական Charlie Hebdo հանդեսի խմբագրության վրա ահաբեկչական հարձակումից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հրեա համայնքին առաջարկել է ներգաղթել և հաստատվել հայրենիքում։
-
11.01.2015|
20:47
Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել «ծայրահեղ զգոնություն» ցուցաբերել անցած օրերի ահաբեկչական հարձակումներից հետո:
-
11.01.2015|
16:18
Այսօր Փարիզում անցկացվելու են զանգվածային հանրահավաք և երթ՝ ոգեկոչելու օրերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը:
-
11.01.2015|
14:52
Հունվարի 10-ին ձևավորվեց Հիմնադիր խորհրդարանը և տեղի ունեցավ նրա 1-ին նիստը: Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից Նախախորհրդարանն իր կանոնակարգի համաձայն լուծարվեց:
-
11.01.2015|
11:57
Հայաստանը դատապարտում է Հալեպի հայ կաթողիկե Սրբուհի Ռիթա եկեղեցու հրթիռակոծումը, ինչի հետևանքով լուրջ վնասներ են պատճառվել։
-
11.01.2015|
11:54
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:
-
11.01.2015|
11:52
ՌԴ արտգործնախարարությունում ՈՒկրաինայի վարչապետի խոսքերը ԽՍՀՄ զորքերի՝ Գերմանիա և ՈՒկրաինա ներխուժման մասին, ծայրահեղական են որակել:
-
11.01.2015|
11:50
ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին դիտարկում է ևս մեկ անգամ առաջադրվելու հնարավորությունը: